Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Ինչո՞ւ քառյակի դեպքը չի կարղ հենց այդ դեպքը լինել

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Ինչո՞ւ քառյակի դեպքը չի կարղ հենց այդ դեպքը լինել
14.10.2014 | 10:42

Եթե Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության հարցում ՀԱԿ-ի մեր դեմոկրատ ընկերները հաշվի են նստել նրա ունեցած մարդկային ռեսուրսի հետ՝ իբր հսկա ընտրազանգվածի (աչք փակելով էն եղանակների վրա, որոնց կիրառման արդյունքում գոյացել է էդ զանգվածը), և Գագիկ Ծառուկյանի հասցեին արված ամեն քննադատական մեկնաբանություն համարում են վիրավորանք նրա թիկունքին կանգնած ժողովրդի հասցեին, իսկ ժողովրդի հասցեին ասված ամեն թթվաշ խոսք՝ անձնական վիրավորանք (որպես ճշմարիտ դեմոկրատներ), անհայտ է մնում, թե ինչու էդ դեպքում ՀԱԿ-ը ոչ գործով, ոչ խոսքով չսատարեց 2013-ի նախագահական ընտրություններում հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանին, որի թիկունքին ընտրողների հսկա բանակ էր կանգնած՝ կարծես թե նույն այդ ժողովուրդը, ընդ որում ի տարբերություն Ծառուկյանի՝ Րաֆֆին իր ընտրազանգվածի սիրտը ընտրակաշառքով չէր գրավել, իր իշխանական ադմինիստրատիվ լծակներն օգտագործելով չէր նրանց հավաքագրել, ոչ էլ դրանք իր բազմաթիվ բիզնեսներում ներգրավված իր աշխատողներն էին, որոնց պատվիրել էր իրեն ընտրել և կամ գալ իր հանրահավաքներին։ (Այսինքն Րաֆֆու կես միլիոնը համեմատելի չէ Ծառուկյանի մի քանի միլիոնի հետ)։ Անհայտ է մնում, թե ինչի էին ծաղրուծանակի ենթարկում այդ նույն ժողովրդի քվեն ստացած թեկնածուին, նրան սատարող արվեստագետներին ու մտավորականներին, ինչու էին ասում՝ այ մարդ, չենք հավանում ձեր թեկնածուին, և կուսակցական լրատվամիջոցներն էլ հոդվածներ էին հրապարակում, որտեղ ասվում էր, թե երկրի վիճակն այնքան էլ օրհասական չէ, ինչու էր վերջապես կուսակցության վարչության անդամը ( թե նախագահության) իր ֆբ էջում բացահայտ գրում՝ եթե ընտրությունը լիներ Սերժի ու Րաֆֆու միջև, ես կընտրեի Սերժին։
Հարց 1՝ ինչո՞վ է տարբերվում ժողվուրդը ինքը իրենից, երբ նա կանգնած է մի դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուս դեպքում Գագիկ Ծառուկյանի թիկունքին։
Հարց 2` ինչպե՞ս է, որ Րաֆֆին իր հաղթանակի ժամին մերժելի էր, իսկ հաղթանակը պահել չկարողանալուց հետո ընդունելի դարձավ։
Հարց 3՝ եթե կա ընտրւթյուն, որի դեպքում Սերժը և հանրապետականը կարող են նախընտրելի լինել, ապա ինչո՞ւ քառյակի դեպքը չի կարղ հենց այդ դեպքը լինել։

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ